ԳլխավորՄասնագիտություններՄեր մասինՎերապատրաստում
  • Հայ
  • Рус
  • Eng
????????? Adobe Flash Player
Դասախոսական կազմը

Հատուկ Ակադեմիայում դասավանդում են ՀՀ և միջազգային ասպարեզում լայն ճանաչում և որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետներ` հրավիրված Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան տարբեր կառույցներից և նմանատիպ ուսումնական հաստատություններից, որոնք ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում և վերաորակավորվում են նմանատիպ դասընթացներ կազմակերպող աշխարհահռչակ կառույցներում:

Ուսանողների մասնագիտական հմտություններն էլ ավելի բարձրացնելու նպատակով արտերկրից պարբերաբար հրավիրվում են արհեստավարժ մասնագետներ:

 

Մեզ մոտ դասավանդում են`

Անուշ Համբարձումի Օհանյան

1969 թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարան: Ավարտել է այն 1974 թվականին “Փիլիսոփայություն” մասնագիտությամբ: 2004-2012 ուստարինմերին աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնում: 01.09.1993-07.06.2002 թթ զբաղեցրել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի հասարակական քաղաքական առարկաների ամբիոնի դասախոսի, ավագ դասախոս-դոցենտի, ամբիոնի պետի պաշտոնները: ՀՀ ՆԳ նախարարի 10.06.2000 թվականի շնորհվել է միլիցիայի փոխգնդապետի կոչում:

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Հատուկ և ընդհանուր հոգեբանություն առարկան

Գագիկ Ալեքսանյան

Ներքին Զորքերի փոխգնդապետ

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Հատուկ պատրաստականություն:

Մելիս Հակոբի Հայրապետյան

1963-1967 թթ Պետական անվտանգության ԽՍՀՄ-ի բարձրագույն դպրոց: 1967-1979 և 1997- 2003թթ Ազգային անվտանգության ծառայության բաժանմունքի պետ: Ունի փոխգնդապետի կոչում և հինգ պետական մարգև: 1981- 1979 աշխատել է ԵՊՀ-ում որպես դասախոս: 1988-2003 Երևանի դատափորձաքննությունների ինստիտուտում աշխատել է երպես դասախոս և պրոռեկտեր: 1999-2011Հրաչյա Աճառյան համալսարանում աշխատել է որպես դասախոս: 1994 – ից առ այսօր Սանկ- Պետերբուրգի միջազգային էկոնոմիկական հաչաբերությունների էկոնոմիկայի և իրավունքի երևանյան մասնաճյուղի ավագ դասախոս

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Վարչական իրավունք, Միջազգային իրավունք, Պետություն և իրավունք, Սահմանադրական իրավունք, Իրավապահ մարմիններ:

Գեղամ Լալայան

Պաշտպանության Նախարարության գնդապետ

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է քաղ. պաշտպանություն:

Տիգրան Աշոտի Սարգսյան

2001 թվականին ավարտել է Համբարձում Գալստյանի անվ. թիվ 83 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2007 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան` պաշտպանելով “Արդի պետության կազմակերպման և գործունեության ընդհանուր սկզբունքները” թեմայով ատենախոսությունը: 2005-2007 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փաստաթղթերի տեսչության առաջին կարգի և առաջատար մասնագետի պաշտոնները: 2007-2012 թթ աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության առաջատար մասնագետ: ՀՀ Վարչապետի որոշմամբ 2012 թվականին շնորհվել է 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:2012 թվականց մինչ օրս աշխատում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի գլխավոր մասնագետ: Ունի մի շարք հրապարակված գիտական աշխատություններ:

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Իրավագիտություն առարկան

Նվեր Հարությունյան

Ներքին զորքերի մայոր

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է կրակային պատրաստականություն:

Սամվել Խաչատրյան

Ոստիկանության գնդապետ

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Թիկնապահական գործ:

Սարգիս Արայիկի Բազինյան

2004-2010թթ ուսումնառությունից հետո շնորհվվել է ԵՊՀ-ի Միգազգային Հարաբերություններ և Դիվանագիտություն ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի աստիճան: Հանդիսանում է Հայաստանի Մարտարվեստների և Կրավ – Մագայի Ազգային Ֆեդերացիայի փոխնախագահ: Հանդիսանում է քիք-բոքսինգի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսինգի, կարատեի, ուշու-սանդայի, ՀՀ չեմպիոն, մի շարք ստորտաձևերից էլ միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող: ՀՀ պետական այրերի կողմից արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և մարգևների, Հայաստանի պատիվը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար: Վերապատրաստվել է ՌԴ-ում և մի շարք Եվրոպական երկրներում կրավ-մագա, մարտական սամբո, ձեռնամարտ, մարտարվեստների գծով և որակավորվել է որպես Ավագ ինստրուկտոր:

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Կրավ Մագա

Վահե Աթաբեկյան

Ոստիկանության գնդապետ

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Հատուկ պատրաստականություն:

Նունե Սամվելի Ոսկանյան

1995-2001թթ ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարան անգլերեն լեզվի դասավանդող, մանկավարժ հոգեբանի որակավորմամբ: 2000-2004թթ աշխատել է YMCA հասարակական կազմակերպությունում որպես անգլերեն լեզվի մասնագետ: 2004-2008թթ Սպիտակի հատուկ դպրոցում դասավանդել է անգլերեն լեզու: 2004-2006թթ ս. Հարություն եկեղեցուն կից վարժարանում աշխատել է որպես հոգեբան: Հանդիսանում է պայմանագրային գործընկեր Խաղաղության կորպուսի կամավորների հետ,/ Բեն Քեննինգհեմ/ԱՄՆ/2000-2002, Բոննի Բարրոն/ԱՄՆ/2004-2005, Ռիչարդ Դեյվիս/ԱՄՆ/2006-2008: Մասնակցել է կանանց ձեռներեցության զարգացման ծրագրով հմտության ուսուցման դասընթացներին USAID–ի կողմից /2004/ Մասնակցել է Խաղաղության Կորպուսի կողմից անցկացվող <<Ծրագրի նախագծում և կառավարում>> դասընթացին /ԱՄՆ/2008/: Մասնակցել է մասնագիտական տարբեր միջոցառումների AELTA-ի, Կրթական բարեփոխումների ծրագրերի Peace Corps-ի, YMCA-ի, IREX – ի կողմից:

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է անգլերեն լեզու:

Անուշ Մկռտչյան

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Հայոց լեզվի և խոսքի մշակույթ

Ռուզաննա Ստեփանյան

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Համակարգչային օպերատորություն:

Գոռ Հարոյան

Հանդիսանում է մի շարք մարտական ֆեդերացիաների պատվավոր անդամ: Քիք-բոքսինգի, թայ-բոքսինգի միջազգային կարգի սպորտի վարպետ: Վերապատրաստվել է որպես ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության ինստրուկտոր:

Հատուկ Ակադեմիայում դասավանդում է Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն

 

????????

Նորություններ
Անձնակազմ
Ընդունելություն
Կանանց համար
Անդամություն
Վիդեո
Ֆոտո
Կապ

.