

ՍԻԱՍ ԱԿԱԴԵՄԻԱ
Մենք առաջարկում ենք երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ստանալ անվտանգության ոլորտի աշխատակցի որակավորում:
Լինելով լիցենզավորված ուսումնական հաստատություն` Ակադեմիան Ձեզ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անվտանգության ոլորտի պահանջված մասնագիտություններ:
Ակադեմիան անցկացնում է կարճաժամկետ վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ պետական կառույցների, բանակի, մասնավոր անվտանգության ոլորտի աշխատակիցների, իրավապահների համար:
ԿՈՒՐՍԵՐ ԵՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
Ակադեմիան անցկացնում է անվտանգության և իրավաչափ ինքնապաշտպանության վերաբերյալ տարատեսակ սեմինարներ, ինչպես նաև առաջին զենքի ձեռք բերելու իրավունքի քննություններ և նախապատրաստական դասընթացներ։
Եթե ցանկանում եք ծանոթանալ առաջին զենքի ձեռքբերման համար տեսական քննության համար անհրաժեշտ նյութերին՝ սեղմեք այստեղ
ՍԻԱՍ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Համաձայն 2012 թվականի փետրվարի 9-ի թիվ ՀՕ-6-Ն ՀՀ “Մասնավոր Պահնորդական գործունեության մասին” օրենքի՝ ՍԻԱՍ Ակադեմիան իրականացնում է թիկնապահների, պահնորդների, տեսահսկման համակարգերի օպերատորների, արագ արձագանքման խմբերի, ծառայության պետերի, ինկասատորների և անվտանգության ոլորտի այլ մասնագետների պրոֆեսիոնալ ուսուցում, վերապատրաստում, որակավորման բարձրացում: Տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ:
ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ
ՍԻԱՍ Ակադեմիան զբաղեցնում է ավելի քան 4300 քառ. մետր տարածք, որտեղ տեղակայված են ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններ, պրոֆեսիոնալ մարզասարքերով սպորտդահլիճներ, խոչընդոտների հաղթահարման ուղի, լեռնագնացության պատ, երկրում իր բնույթով միակ «killhouse» սիմուլյացիոն հրաձգարան , համակարգչային լսարաններ, տեսահսկման համակարգերի օպերատորների համար լսարաններ, անհատական պահախցիկներով հանդերձարաններ և լոգախցիկներ, առաջին զենքի ձեռք բերելու քննության համար համակարգչային քննասենյակ։
Ակադեմիան անցկացնում է վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ պետական կառույցների, բանակի, մասնավոր անվտանգության ոլորտի աշխատակիցների, իրավապահների համար ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: Ուսուցման մեթոդները և ծրագրերը հարմարեցված են յուրաքանչյուր թիրախային խմբի համար` լավագույն արդյունք ստանալու համար:
5000
Վերապատրաստված
մասնագետներ
1200+
Ակադեմիայի
շրջանավարտներ
18 000+
Ինքնապաշտպանության
մարզումներ
450+
Անցկացված
սեմինարներ
ՄԵՐ ԹԻՄԸ
ՍԻԱՍ Ակադեմիայում դասավանդում են ՀՀ և միջազգային ասպարեզում լայն ճանաչում և որակավորում ունեցող անվտանգության, իրավագիտության, մինչբժշկական առաջին օգնության, ռազմագիտության, հոգեբանության և այլ ոլորտի մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում` ակադեմիայի ուսանողներին արդի գիտելիքներ տրամադրելու համար:

ԱՐԱՅԻԿ ԲԱԶԻՆՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի հիմնադիր և տնօրեն

ՍԱՐԳԻՍ ԲԱԶԻՆՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի համահիմնադիր և փոխտնօրեն

ՀՐԱՆՏ ՔՈԹԱՆՋՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի հրահանգիչ

ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի հրահանգիչ

ՀԱՅԿ ՏՈՆՈՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի հրահանգիչ

ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի հրահանգիչ

ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի հրահանգիչ

ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի հրահանգիչ

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի փոխտնօրեն

ԳԱՅԱՆԵ ԱՐՇԱՄՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի գլխավոր հաշվապահ

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի ադմինիստրատիվ բաժնի ղեկավար

ԶԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ
ՍԻԱՍ ակադեմիայի ադմինիստրատոր
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ











