ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
ՍԻԱՍ Ակադեմիայում տեղակայված Կրավ Մագա Հայաստանի Ֆեդերացիան կազմակերպում է ինքնապաշտպանության մարզումներ տարբեր տարիքային խմբերի համար` սկսած 4 տարեկանից:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարզումներին կարող են մասնակցել 4 տարեկանից բարձր երեխաները: Առաջին և ամենակարևոր բանը, որ սովորում են երեխաները, հավատն է սեփական ուժերի հանդեպ ու միշտ պայքարելն է: Դրան ավելացնելով սիստեմատիկ ֆիզիկական մարզումները` մենք պատրաստում ենք չեմպիոններ, պատրաստ պայքարելու այսօրվա կյանքի բոլոր մարտահրավերների դեմ:
Մարզումները ներառում են ինչպես ֆիզիկական պատրաստություն, վարժությունների և տեխնիկական հնարքների ուսուցում, այնպես էլ հոգեբանական պատրաստություն, իրավունքի հիմունքներ, մինչբժկական առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ, նախնական կրակային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ:
KRAV MAGA FIGHT CLUB
Krav Maga Fight Club-ը հատուկ մարզադահլիճ է, որտեղ անցկացվում են առանձին մարզումներ տարատեսակ սպորտաձևերից` MMA, grappling/BJJ, sambo, kickboxing, thai boxing, KravFit:
Մեր պրոֆեսիոնալ խմբում մարզվում են աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաև սկսնակ սպորտսմեններ, որոնք հնարավորություն են ստանում կերտել իրենց սպորտային կարիերան և հասնել տարատեսակ հաջողությունների։
Տղամարդկանց ինքնապաշտպանություն
Կրավ Մագա ինքապաշտպանական համակարգը մշակվել է բանակի, ոստիկանության, հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալների, հոգեբանների, բազմաթիվ սպորտաձևերի վարպետների և ֆիզիոլոգների համատեղ ջանքերի արդյունքում: Ի տարբերություն այլ մարզաձևերի, Կրավ Մագայում մենք ունենք լուծումներ իրական կյանքում հանդիպող իրավիճակների համար: