ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԻԱՍ Ակադեմիայի կողմից ուսուցանվող մասնագիտություններին կարող են դիմել 18 տարին լրացած առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն կամ հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք: Ուսուցման ավարտին տրվում է համապատասխան որակավորման փաստաթուղթ:
ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ
3-12 ամիս
Դուք կսովորեք թիկնապահական գործի հիմունքներ, հատուկ ֆիզիկական պատրաստականություն, բախումնային իրավիճակների կառավարում, ձեռնամարտի հնարքներ, կրակային պատրաստություն, էքստրեմալ և հակավթարային վարման էլեմենտներ, հանցագործի հոգեբանություն, կոնֆլիկտաբանություն և ձեռք կբերեք այլ մասնագիտական որակներ:
ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ
1-4 ամիս
Ավարտելով պահնորդների համար նախատեսված կուրսերը` Դուք կտիրապետեք այն բոլոր անհրաժեշտ հմտություններին, որոնց օգնությամբ հաջողությամբ կստանաք համապատասխան լիցենզիա և աշխատանքի հնարավորություն:
ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐ
6 ամիս
Ուսումնական կուրսն իր մեջ ներառում է անվտանգության համակարգերի կիրառման նկարագիր: Տեսական և գործնական աշխատանքների արդյունքում ձեռք կբերեք մասնագիտական հմտություններ:
ԿՐԱՎ ՄԱԳԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ
3 ամիս
Դուք ձեռք կբերեք` իրավաչափ ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների գործադրման հմտություններ, զինված և անզեն հակառակորդից ինքնապաշտպանվելու ունակություններ, կրակային պատրաստության հիմունքներ, էքստրեմալ իրավիճակներում իրավաչափ գործելու և մինչբժշակական առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ: Եվ կձևավորեք ունակություններ ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները մատչելի և պատկերավոր կերպով երրորդ անձանք սովորեցնելու :
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
6 ամիս
Ընկերության կոմերցիոն տեղեկատվության արտահոսքի դեմ պայքար` հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
6 ամիս
Կուրսի ընթացքում Դուք ձեռք կբերեք գիտելիքներ հետևյալ ուղղություններով` թիկնապահական գործ, պահնորդական ծառայություն, հատուկ համակարգերի նշանակությունն ու կիրառումը և այլն։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ,
ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
3-6 ամիս
Տիրապետելով այս մասնագիտությանը` Դուք կկարողանաք ճիշտ նախագծել, տեղադրել և իրականացնել անվտանգության ոլորտի համակարգերի սպասարկումը:
ԻՆԿԱՍԱՏՈՐ ԵՎ
ԻՆԿԱՍԱՏՈՐ-ՎԱՐՈՐԴ
3-6 ամիս
Կուրսի ընթացքում ձեռք կբերեք կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, հանձնման, փոխադրման (տեղափոխման) կամ պահպանման հետ կապված հմտություններ:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Դիմորդն Ակադեմիա է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
• Անձնագիր
• Կրթության մասին վկայական` դիպլոմ կամ հիմնական ընդհանուր կրթության ատեստատ
• Զինգրքույկ
• Բժշկի տեղեկանք
• 3 x 4 սմ չափսի 4 գունավոր լուսանկար:
Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Ակադեմիայում ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն, բացի տոնական և կիրակի օրերից: Տեղեկությունների համար զանգահարել` 099 300 999: